Արազ Ազիմովը «նրբանկատ» առաքելությամբ էր այցելել Իսրայել

Արազ Ազիմովը «նրբանկատ» առաքելությամբ էր այցելել Իսրայել

PanARMENIAN.Net - Մայիսի 6-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արազ Ազիմովը բանակցություններ է վարել Հասարակական կապերի գծով ամերիկա-իսրայելյան կոմիտեի (AIPAC) երուսաղեմյան գրասենյակի ղեկավար Ուենդի Զինգերի հետ: Ինչպես հայտարարել է IzRus պորտալին Իսրայելում AIPAC ներկայացուցչության մամլո քարտուղար Դեյվիդ Տրևելմանը, նրանց հանդիպումը մասնավոր բնույթ էր կրում և այդ պատճառով դրա մասին տեղեկատվություն չի եղել ԶԼՄ-ներում: Նա հրաժարվել է հրապարակել Ազիմովի և Զինգեր զրույցի բովանդակությունը, նշելով միայն, որ նման հանդիպումներ նա անցկացնում է «մշտական հիմքի վրա»: Իր հերթին, Երուսաղեմում իրազեկ աղբյուրները հաղորդել են, որ այդ բանակցություններում շոշափվել են ԱՄՆ Կոնգրեսի և Սենատի մակարդակում AIPAC լոբբիստների կողմից Ադրբեջանին աջակցություն ցուցաբերելու հարցերը: Առանձին քննարկվել են ԱՄՆ մի քանի հրեական կամզակերպությունների փոխհարաբերությունները հայկական լոբբիի հետ:

Վերջին ժամանակները հայկական ազդեցության չեզոքացմամբ ակտիվ կերպով զբաղվում է Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան (Իսրայելում նախկին դեսպան) Նամիկ Թանը: Նա այս հարցով կապեր է հաստատում ԱՄՆ Հրեական կոմիտեի և Հակադիֆամացիոն լիգայի հետ:

Արազ Ազիմովը Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության ամենաուժեղ ֆիգուրներից է համարվում` լինելով նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով նախագահ Իլհամ Ալիևի բանագնացը: Իսրայել կատարած այցի ընթացքում նա հանդիպել է նաև ԱԳՆ ղեկավար Ավիգդոր Լիբերմանի և նրա տեղակալ Դանի Այալոնի հետ: Կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի դեպարտամենտի Իսրայելի ԱԳՆ ղեկավար Պինի Ավիվին հաղորդել է IzRus պորտալին, որ այդ հանդիպումներում քննարկվել են Մերձավոր Արևելքում և ՀարավայինԿովկասում երկկողմանի հարաբերություններին և տարածաշրջանային քաղաքականությանը վերաբերող հարցեր: Նրա խոսքերով, նման ձևաչափով հանդիպումները տեղի են ունենում տարին երկու անգամ. 2009-ի դեկտեմբերին Ավիվին այցելել էր Բաքու:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---