ՎիվաՍել-ՄՏՍ-ն ինտերնետ-փաթեթներ է առաջարկում կանխավճարային բաժանորդներին

ՎիվաՍել-ՄՏՍ-ն ինտերնետ-փաթեթներ է առաջարկում կանխավճարային բաժանորդներին

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ այսուհետ կանխավճարային բաժանորդները ևս հնարավորություն կունենան օգտվելու «Ինտերնետ-փաթեթ» ծառայությունից, որն առաջարկում է տվյալների փոխանակման անհամեմատ մատչելի սակագներ, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:

Համաձայն հաղորդագրության, 10 ՄԲ ծավալով«inet 10» փաթեթը, հաշվի առնելով ԱԱՀ-ն, արժի 400 դրամ, 50 ՄԲ ծավալով «inet 50» փաթեթը` 1500 դրամ, 100 ՄԲ ծավալով «inet 100» փաթեթը` 2500 դրամ, 500 ՄԲ-ով «inet 500» փաթեթը` 6000 դրամ:

Յուրաքանչյուր փաթեթի վավերականության ժամկետը 30 օր է: Այս ընթացքում չօգտագործած ՄԲ-երը զրոյանում են:

Ծառայությունը չի տրամադրվում «18+», և «Բիզնես վերահսկում» սակագնային պլանների բաժանորդներին:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---