Քեթրին Էշթոն. Եվրոպական հարևանության քաղաքականությունը հաջողության պատմություն է

Քեթրին Էշթոն. Եվրոպական հարևանության քաղաքականությունը հաջողության պատմություն է

PanARMENIAN.Net - Հայաստանում ԵՄ պատվիրակությունը հանդես է ելել զեկույցով Եվրոպական հարևանության քաղաքականության մեկնարկի հինգերորդ տարելիցի կապակցությամբ: «Հինգ տարի է, ինչ ԵՄ-ն ապահովում է առևտրի և օժանդակության ծավալների ավելացում, ժողովուրդների միջև շփումների ակտիվացում և ԵՄ-ի և հարևանների միջև համագործակցության զգալի սերտացում:Գործընթացին սատարել է ընթացիկ Ֆինանսական ծրագրի 32%-ով ավելացումը, որի շնորհիվ տարեկան ֆինանսավորման գումարը 2013 թվականին կհատի 2 միլիարդ եվրոյի սահմանագիծը»,-ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ:

«Եվրոպական հարևանության քաղաքականությունը հաջողության պատմություն է` համեմված տեղերում կոնկրետ ձեռքբերումների բազմաթիվ օրինակներով», մեկնաբանում է Հանձնաժողովի փոխնախագահ և Արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով Միության բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը: «Մենք, սակայն, կարող ենք և պետք է շատ ավելին անենք: Անհրաժեշտ է աշխատել միասին` դիմագրավելու արդի նոր սպառնալիքները և մարտահրավերները, ինչպիսիք են միջազգային ահաբեկչությունը, մարդկանց թրաֆիքինգը և անդրսահմանային կազմակերպված հանցավորությունը: Մեզ անհրաժեշտ է համագործակցել` լուծելու մեր տարածաշրջանի ընթացքը կասեցնող և շատերին գլոբալացման բարիքներից զրկող վեճերը և հակամարտությունները: Որպես ընդհանուր արժեքների հիման վրա կառուցված Միություն` մենք ցանկանում ենք, որպեսզի մեր հարևանները վայելեն բաց և ժողովրդավար հասարակարգի և իրավունքի գերակայության պայմաններում առաջացող կայունության և բարեկեցության պտուղները: Եվրոպայի առավել ակտիվ, միահամուռ և արդյունավետ արտաքին քաղաքականության առաջին շահառուներից են լինելու եվրոպական և միջերկրածովյան հարևանության մեր բարեկամները»:

Ընդլայնման և Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հավելեց. «ԵՀՔ-ի հետագա հզորացումը նույնչափ կարևոր ներդրում է ԵՄ-ի կայունության և բարեկեցության մեջ, և դա պետք է արտացոլված լինի մեր կողմից մեր գործընկերներին ներկայացվող առաջարկում: Տնտեսական բարեփոխումների զգալի առաջընթաց է արձանագրվել մեր հարևանության շրջանում` թե Արևելքում, թե Հարավում: Ապագայում հույժ կարևոր է, որպեսզի մեկ աստիճան վեր բարձրացվեն ժողովրդավարական և քաղաքական այն բարեփոխումները, որոնց գծով արձանագրվել է իրական, սակայն ընդհանուր առմամբ ավելի դանդաղ առաջընթաց»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---