Հայաստանի Բարձրագույն լիգայի կենտրոնական խաղի 8-րդ տուրում «Բանանցը» հաղթանակ է տարել «Միկայի» նկատմամբ

Հայաստանի Բարձրագույն լիգայի կենտրոնական խաղի 8-րդ տուրում «Բանանցը» հաղթանակ է տարել «Միկայի» նկատմամբ

PanARMENIAN.Net - Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 8-րդ տուրի վերջին 3 հանդիպումները որոշել են առաջնության լավագույն եռյակը: Տուրի կենտրոնական խաղում «Բանանցը»Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում ընդունել է «Միկային»: Խաղն ավարտվել է «Բանանցի» հաղթանակով 2:0 հաշվով: 53-րդ և 85-րդ րոպեներին երկու գոլի հեղինակ է դարձել բրազիլացի հարձակվող Էդուարդո դո Սանտոսը:

«Ուլիսը» նույն հաշվով հաղթել է «Իմպուլսին»: Գոլեր են խփել Վալերի Ալեքսանյանը և Արտյոմ Ադամյանը:

Այդ տուրում «Գանձասարը» հաղթանակ է տարել «Կիլիկիայի» նկատմամբ Արտակ Օսեյանի, Սերգեյ Էրզրումյանի և Արսեն Ավետիսյանի գոլերի շնորհիվ: Խաղն ավարտվել է 3:0 հաշվով:

8-րդ տուրից հետո Բարձրագույն լիգայի աղյուսակը 20 միավորով գլխավորում է «Փյունիկը»: «Բանանցը» և «Ուլիսը» 17 միավորով համապատասխանաբար զաբղեցնում են 2-րդ և 3-րդ տեղերը: Բարձրագույն լիգայի գլխավոր ռմբարկուներն են Գևորգ Ղազարյանը («Փյունիկ») և Էդուարդո դո Սանտոսը(«Բանանց») 7 գոլերվ, Սամվել Մելքոնյանը («Բանանց») խփել է 5 գնդակ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---