Արտաշատում կայացած թեթև ատլետիկայի մրցաշարում ռեկորդներ են սահմանվել

PanARMENIAN.Net - Մայիսի 15-16-ին Արտաշատի քաղաքային մարզադաշտում տեղի ունեցավ թեթև ատլետիկայի մրցաշար` նվիրված ազատամարտիկ Գառնիկ Ղուկասյանին:

Մրցախաղին մասնակցում էին Հայաստանի բոլոր շրջանների և Լեռնային Ղարաբաղի մարզիկները: Խաղարկվեց մեդալների 42 հավաքածու:

Թեթև ատլետիկայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանը PanARMENIAN.Net ի թղթակցին ասել է, որ մրցաշարի ժամանակ սահմանվել է մի քանի ռեկորդ: «Սևակ Եղիկյանը 3000 մ վազքում խաղերի ռեկորդ է սահմանել` ցույց տալով այն 8,33,19 րոպեում: Արման Անդրեասյանը 200 մ (22,01վրկ) և Քրիստինե Հարությունյանը նիզակի նետման (42,70 մ) ռեկորդակիրներ դարձան», - ասել է Շահբազյանը:

Մայիսի 21-23-ին Մոսկվայում տեղի է ունենալու Եվրոպայի ատլետիկայի ընտրական մրցաշար, որտեղ խաղարկվելու են օգոստոսի 14-16 կայանալիք Սինգապուրի պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրեր: Մրցումներին մասնակցելու են 46 երկրների պատանի մարզիկներ: Հայաստանը ներկայացնելու է 4 մարզիկ:

Մայիսի 29-30-ին տեղի կունենա Հայաստանի մեծահասակների առաջնությունը, և կհամալրվի հավաքականը, որը հունիսի 16-ին կմասնակցի Եվրոպայի թիմային առաջնությանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---