Շիրակ Թորոսյան. Ջավախքում նախընտրական քարոզարշավն ընթանում է հայերի համար անհավասար պայմաններում18 մայիսի 2010 - 22:15 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 30-ին Վրաստանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում նախընտրական քարոզարշավն Ջավախքում ընթանում է հայերի համար անհավասար պայմաններում: Այդ մասին ՀՀ ԱԺ նիստում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) պատգամավոր Շիրակ Թորոսյանը: Որպես ասվածի ապացույց` Թորոսյանը բերեց հետևյալ փաստը. Ախալքալաքի շրջանում կա 64 գյուղ, որոնցից 7-ում բնակվում են վրացիներ, մնացածում` հայեր: «Բայց, չնայած դրան, ընտրական շրջաններն այնպես են բաժանված, որ 7 վրացաբնակ գյուղերին բաժին է ընկել 5 ընտրական շրջան, իսկ 57 հայաբնակ գյուղերին` 17: Այսինքն, ընտրությունների արդյուքնում վրացիները, չնայած նրանց փոքրամասնությանը, կապահովեն իրենց տեղերի 20 տոկոսը, ինչն ազգային փոքրամասնությունների իրավունքների կոպիտ ոտնահարում է»,- հայտարարել է պատգամավորը: Նա կոչ արեց բոլոր դիտորդական առաքելություններին շատ ուշադիր հետևել Վրաստանի ՏԻՄ ընտրություններին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |