Ֆրանսիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գործադրած ջանքերին

Ֆրանսիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գործադրած ջանքերին

PanARMENIAN.Net - Ֆրանսիան` որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր, աջակցում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գործադրած ջանքերին: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ եվրոպական հարցերով պետքարտուղար Պիեռ Լելուշը` Վիեննայում ԵԱՀԿ մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ելույթ ունենալով:

«Ֆրանսիան գտնում է, որ քաղաքական երկխոսությունը լուծումը փնտրելու միակ միջոցն է», - ընդգծել է պետքարտուղարը, հաղորդում է ԵԱՀԿ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---