Կարլ Ֆրոչ. Մենամարտն Արթուր Աբրահամի դեմ հսկայական նշանակություն ունի ինձ համար

PanARMENIAN.Net - Գերմիջին քաշային կարգում WBC վարկածով աշխարհի նախկին չեմպիոն բրիտանացի Կարլ Ֆրոչը հայտարարել է, թե լրջորեն կմտածի կարիերան ավարտելու մասին, եթե «Super Six World Boxing Classic»-ի շրջանակներում կայանալիք հաջորդ մենամարտում պարտվի Արթուր Աբրահամին և դուրս չգա կիսաեզրափակիչ:

«Հաջորդ մենամարտն Արթուրի դեմ հսկայական նշանակություն ունի: Ամեն ինչ, կամ` ոչինչ: Եթե ամեն ինչ այնպես չդասավորվի, ինչպես ես կարծում եմ, ապա ես չեմ պատրաստվում մնալ ստորին մակարդակում»,-ասել է Ֆրոչը:

Ֆրոչը դեռևս անդրդվելի է Աբրահամի հետ հանդիպում անցկացնելու գործում և պնդում է, որ մենամարտը պետք է կայանա Անգլիայում, հակառակ դեպքում, եթե նրան պարտադրեն մենամարտն անցկացնել Բեռլինում, նա դուրս կգա մրցաշարից:

«Ես կպայքարեմ միայն իմ պայմաններով, այս անգամ ես չեմ զիջի,-ասել է Ֆրոչը:-Տնային որոշումները խայտառակություն են մրցաշարի համար, ուստի ես չեմ պատրաստվում մեկնել Բեռլին, քանի որ այնտեղ իմ օգտին որոշում ստանու ոչ մի շանս չի լինի: Ես դուրս չեմ գա Նոթինհեմի սահմաններից Աբրահամի հետ մենամարտելու համար: Եվ «Շոութայմի» շահերից չի բխում, որ ես լքեմ մրցաշարը»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---