Արցախի խորհրդարանական ընտրություններին հետևելու համար դիտորդներ են ժամանում Ղարաբաղ22 մայիսի 2010 - 15:58 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 22-ին ընդունել է Միջազգային հասարակական քաղաքականության և իրավունքի խմբի ամերիկացի ու հոլանդացի ներկայացուցիչներին` կազմակերպության գլխավոր փաստաբան Մայքլ Կովակայի գլխավորությամբ, ովքեր Արցախ են ժամանել խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով: Երկրի ղեկավարը կարևորել է հանրապետությունում տեղի ունեցող ընտրություններին Ամերիկայի և Նիդերլանդների դիտորդների մասնակցությունը՝ այն համարելով ժողովրդավարության զարգացման գործում օգտակար համագործակցության դրսևորումներից մեկը: Բակո Սահակյանը նշել է, որ Արցախում տեղի ունեցող ընտրություններին արտասահմանյան դիտորդների մասնակցությունը չպետք է քաղաքականացվի, և ամերիկյան ու եվրոպական դիտորդների ժամանումը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ քաղաքակիրթ աշխարհի համար նման մոտեցումն անընդունելի է: Այս մասին հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի գլխավոր տեղեկատվական վարչությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |