Արցախն անց է կացնում միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ24 մայիսի 2010 - 13:26 AMT PanARMENIAN.Net - Ամենակարևորն այն է, որ ԼՂՀ ընտրությունները կայացան: Ահա արդեն որերորդ անգամ է, որ Արցախը անց է կացնում միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրություններ: Այդ մասին Ստեփանակերտում հայտարարել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Ըստ նրա, անցած ընտրությունները հերթական անգամ գրանցեցին պետության ինքնուրույնությունն ու ժողովրդավարության առկայությունը: «Ես մի քանի անգամ եղել եմ Արցախում ընտրությունների ժամանակ և կարող եմ նշել, որ ԼՂՀ ընտրական համակարգը տարեցտարի կատարելագործվում է: Մասնակցությունը ընտրություններին շատ մեծ էր, իսկ քվեարկությունն անցավ բարձր մակարդակով: Դա պայմանավորված է նրանով, որ Արցախի բնակչությունը լավ է գիտակցում, որ իր մասնակցությամբ նա առաջին հերթին ամրապնդում է պետության անկախությունն ու անվտանգությունը: Կարծում եմ, որ միջազգային կառույցները, տեսնելով դա, պետք է վերանայեն իրենց մոտեցումները»,-ասել է Ռուստամյանը: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը Ստեփանակերտից, նա նշել է, որ սխալ է համարում ընտրությունների անտեսումն որոշ միջազգային կառույցների կողմից: «Անկախ նրանից, ճանաչված է պետությունը թե ոչ, եթե որևէ միջազգային կառույց զբաղվում է նրա հարցով, նա պետք է դիտորդական առաքելությունը գործուղի և տեղում ծանոթանա իրավիճակին: Դա կարող է դառնալ համարժեք գնահատականների երաշխիք: Ինչ վերաբերում է Եվրախորհրդարանի բանաձևին, ապա դրանով նա միայն իր սեփական անիրավասությունը բացահայտեց, ոչ թե վնասեց Լեռնային Ղարաբաղին, ինչպես ոմանք են կարծում»,-ասել է Ռուստամյանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |