Վարուժան Հակոբյանը շախմատի ԱՄՆ առաջնությունում զբաղեցրեց 7-րդ տեղը

Վարուժան Հակոբյանը շախմատի ԱՄՆ առաջնությունում զբաղեցրեց 7-րդ տեղը

PanARMENIAN.Net - Մայիսի 24-ին ավարտվեց շախմատի ԱՄՆ առաջնությունը, որն ընթանում էր Սենտ Լուիսում: Վերջին 10-րդ տուրում կայացան 2 պարտիաներ, որոնց արդյունքում որոշվեց հաղթողը: Յուրի Շուլմանը միավորները կիսեց Գատա Կամսկու հետ, իսկ Ալեքսանդր Օնիշչուկը` Հիկարա Նակամուրայի հետ, պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի:

Կամսկին 7 միավորով զբաղեցրեց 1-ին տեղը, Շուլմանը դարձավ արծաթե մեդալակիր, Նակամուրան 6 միավորով զբաղեցրեց 3-րդ տեղը:

ԱՄՆ առաջնությունում հայ շախմատիստ Վարուժան Հակոբյանը 5 միավորով զբաղեցրեց 7-րդ տեղը, Մելիքսեթ Խաչինյանը և Լևոն Ալթունյանը` 3.5 միավորով համապատասխանաբար 20-րդ և 21-րդ տեղերը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---