Նախագահ Սարգսյանը հանդիպել է Եվրոպական hանձնաժողովի տնտեսական և արժույթի հարցերով հանձնակատար Օլի Ռեյնի հետ26 մայիսի 2010 - 22:03 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 26-ին հանդիպել է Եվրոպական hանձնաժողովի տնտեսական և արժույթի հարցերով հանձնակատար Օլի Ռեյնի հետ: Կողմերը քննարկել են Հայաստանին տրամադրվող Եվրամիության մակրոֆինանսական օժանդակությանը, Հայաստան-ԵՄ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Խոսել են Եվրամիության հետ խոր ու համապարփակ ազատ առևտրի պայմանագրի կնքման բանակցությունների և դրանց մեկնարկի չափանիշների մասին: Զրուցակիցները քննարկել են տնտեսական ինտեգրման ուղղությամբ իրականացվող միջոցառումները, որոնք ուղղված են Հայաստանում եվրոպական չափանիշներին համապատասխան շուկայական համակարգի ձևավորմանը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը հաստատակամ է կատարելու շուկայական տնտեսության կարգավիճակի շնորհման համար անհրաժեշտ բարեփոխումները: Նախագահ Սարգսյանը նշել է, որ Արտոնությունների ընդհանրացված համալրված համակարգին (GSP+) անցումը արդեն իսկ տալիս է իր դրական արդյունքը և ընդգծել է առաջընթաց քայլ անելու անհրաժեշտությունը` կարևորելով Հայաստանին շուկայական տնտեսության կարգավիճակի շնորհումն ու անցումը: Քննարկվել են նաև Հայաստանի ֆինանսների կառավարման պետական համակարգում իրականացվելիք բարեփոխումներին Եվրամիության հնարավոր տեխնիկական աջակցության վերաբերյալ հարցեր: Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |