Ադրբեջանական ԶԼՄ-ները կրկին խեղաթյուրում են իրականությունը

PanARMENIAN.Net - Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունն Իրանի ԱԳՆ ներկայացուցչի խոսքերին «ավելացրել» է այն, ինչ նա չի ասել` հավելելով իր կողմից թե իբր Ռամին Մեհմանփարասթն ասել է.«Իրանն առաջին օրից ճանաչել և շարունակում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և անկախությունը: Մենք դատապարում ենք ցանկացած ագրեսիա` ուղղված Ադրբեջանի դեմ: Ղարաբաղը բնիկ ադրբեջանական հող է, այնտեղ անջատողական ռեժիմով անցկացված խորհրդարանական ընտրություններն անօրինական են, և Իրանը չի ճանաչում այդ ընտրությունները: Մեզ համար Ադրբեջանը բարեկամական և մտերիմ երկիր է և մենք պաշտպանում ենք ադրբեջանական պետության դիրքորոշումը ղարաբաղյան հարցում»:

Իրանի ԱԳՆ պաշտոնական կայքում տեղադրված է հետևյալ հայտարարությունը. Պաշտոնական Թեհրանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Ռամին Մեհմանփարասթը: Նրա խոսքերով, Իրանի ԱԳՆ-ն ԼՂՀ դիտորդներ չի ուղարկել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---