Վանը պատրաստվում է Աղթամար կղզու Սբ Խաչ եկեղեցում պատարագի արարողությանը

Վանը պատրաստվում է Աղթամար կղզու Սբ Խաչ եկեղեցում պատարագի արարողությանը

PanARMENIAN.Net - Վանի բնակիչները պատրաստվում են ընդունել հայերին, ովքեր սեպտեմբերի 19-ին աշխարհի բոլոր ծայրերից ժամանելու են, որպեսզի մասնակցեն Վանի Աղթամար կղզու Սբ Խաչ եկեղեցում 95 տարվա դադարից հետո մատուցվող պատարագին: Տեղի թերթերից մեկը` Վանի քաղաքապետարանի և հասարակական կազմակերպությունների աջակցությամբ, ակցիա է սկսել «Մեր տան դռները բացում ենք հայերի առջև» խորագրով:

Թերթերից մեկը, որը լույս է տեսնում թուրքերեն, քրդերեն, ֆրանսերեն և անգլերեն լեզուներով, սեպտեմբերի 19-ին թողարկելու է հայերենով մեկ համար: Այս իրադարձությունը լուսաբանելու են 300 ԶԼՄ: Մինչև սեպտեմբերի 19-ը դեռևս 4 ամիս կա, սակայն Վանի հյուրանոցներում բոլոր համարներն արդեն ամրագրված են: CNN-Turk-ի տվյալների համաձայն, ավելի քան 5000 հայ է ժամանելու: Հյուրերին ընդունելու ցանկություն է հայտնել 300 ընտանիք:

Սբ. Խաչ եկեղեցի

Սբ. Խաչ եկեղեցին վերականգնվել է, սակայն գործում է միայն որպես թանգարան: Թուրքիայի իշխանությունները մինչ օրս թույլ չեն տալիս եկեղեցու գմբեթին խաչ տեղադրել: Վերականգնված եկեղեցու բացումը տեղի է ունեցել 2007 թ. մարտի 29-ին: Բացման արարողությանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Կոնստանդնուպոլսի եպիսկոպոսական թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանը, Հայաստանի մշակույթի նախարարի օգնական Գագիկ Գյուրջյանը, Թուրքիայի մշակույթի նախկին նախարար Աթիլա Քոչը:

Միջնադարյան հայկական ճարտարապետության հուշարձան Սբ Խաչ եկեղեցին կառուցվել է Վանի թագավորության ժամանակաշրջանում` 915-921 թթ. , Գագիկ Արծրունի թագավորի իշխանության տարիներին, ճարտարապետն է Մանվելը: Եկեղեցին հայտնի է ներսի պատերի եւ գմբեթի մանրանկարներով, որոնք տեսարաններ են պատկերում Նոր եւ Հին կտակարաններից եւ պահպանվել են մինչեւ մեր օրերը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---