Թուրքիայի վարչապետը կհանդիպի ԱՄՆ նախագահի հետ

Թուրքիայի վարչապետը կհանդիպի ԱՄՆ նախագահի հետ

PanARMENIAN.Net - Հունիսի ավարտին G-20 գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Ինչպես լրագրողներին է հայտնել Թուրքիայի վարչապետը Բրազիլիա կատարած իր այցի ժամանակ, նախատեսվում է, որ կողմերը կքննարկեն Իրանի միջուկային ծրագրի և իրանական չհարստացված ուրանը միջուկային վառելիքի հետ փոխանակելու հետ կապված հարցեր:

Անդրադառնալով Արևմուտքի դիրքորոշմանն այս հարցում` Էրդողանը մեղադրել է արևմտյան տերություններին Թեհրանի հանդեպ «ազնիվ ու անկեղծ» վերաբերմունքի բացակայության մեջ: Չնշելով Իսրայելի անունը, նա ասել է. «Դուք նույն մոտեցումը չեք դրսևորում աշխարհի բոլոր երկրների համդեպ, սակայն դուք Իրանի դեմ եք տրամադրում ողջ աշխարհը: Ես դա չեմ ընկալում որպես արդար, ազնիվ և անկեղծ մոտեցում»,-ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ընդ որում նա նշել է, որ Թուրքիայի ձեռնարկած քայլն ուղղված է ոչ թե աշխարհի համար սպառնալիքի ստեղծմանը, այլ աշխարհին այդ սպառնալիքից պաշտպանելուն: «Մենք նախկինում ևս ասում էինք` մենք չենք ցանկանում, որ մեր տարածաշրջանում միջուկային զենք լինի»,-ասել է Թուրքիայի վարչապետը, հաղորդում է Hurriyet Daily News-ը:

Իրանի միջուկային ծրագիր

Իրանի միջուկային ծրագիրը սկիզբ է առել 1967թ., երբ Ամերիկան Իրանի շահ Մուհամմեդ Ռըզա Փեհլեվիին փոխանցեց 5 ՄՎտ հզորությամբ ատոմային ռեակտորը: Ռեակտորի շինարարության գործում այնուհետեւ տեխնոլոգիական օգնություն են ցուցաբերել Գերմանիան եւ Ֆրանսիան: Իրանը 1968թ. ստորագրել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը եւ վավերացրել է այն 1970թ.:\r\n\r\nՆերկայումս համաշխարհային հանրությունը դեմ է նրան, որ Իրանն ուրան հարստացնի իր տարածքում` մտավախություն ունենալով, որ այդ դեպքում Թեհրանը անպայման ձեռնամուխ կլինի միջուկային զենքի ստեղծմանը: Իսկ Իրանը հրաժարվում է փոխզիջումների գնալ: Մոսկվան փորձում է գործել որպես միջնորդ` դեռ 2005թ. աշնանը ՌԴ-ն առաջարկեց Թեհրանին ուրանը հարստացնել ՌԴ տարածքում:\r\n\r\n2010թ. հունվարի սկզբին Իրանը տեղեկացրեց ՄԱԳԱՏԷ-ին, որ վերսկսում է իր հետազոտությունները: Հունվարի 10-ին Իրանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչների ներկայությամբ վերաբացեցին Նաթանզեում, Պարսում եւ Ֆարայանդում գտնվող միջուկային հետազոտական կենտրոնները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---