Հայաստանի քաղաքացիները հնարավորություն կունենան հետևելու պետական ծախսերին

PanARMENIAN.Net - Մայիսի 31-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանի մամուլի ասուլիսը` նվիրված կառավարության թարմացված www.gov.am և նոր www.e-gov.am կայքերի ներկայացմանը: Իր խոսքում Դավիթ Սարգսյանը նշել է, որ երկու նպատակ է եղել www.gov.am կայքի վերափոխման համար. առաջինը` ստանալ դինամիկ կայք և հաջորդը` առավելագույն թափանցիկություն: Մյուս թարմացումները, որ տեղի են ունեցել կայքում, դիզայնի փոփոխությունն է` նախկին հիմնական կարմիր գույնի փոխարեն կայքը ձևավորված է ծիրանագույնով, որը խորհրդանշում է հանրապետության դրոշի գույներից մեկը: Նոր կայքի առավելությունն այն է, որ գլխավոր էջում տեղադրված են փոփոխվող նկարներ, որոնք համապատասխանում են գլխավոր նորություններին: Կայքում նորամուծություն է նաև տեսանյութեր բաժինը, որտեղ ոչ բոլոր մամլո հաղորդագրություններին կից տեղադրված են տեսանյութեր:

Կառավարության աշխատակազմի ղեկավարն ընդգծել է, որ արդեն կայքը հնարավորություն ունի ցուցադրելու «Հրապարակում» հաղորդաշարը, որը մինչ այդ տեղադրվում էր www.youtube.com-ում որոշակի կրճատումներոով:

Տեղեկատվական կենտրոն բաժնում տեղակայված է «Մամուլը մեր մասին» ենթաբաժինը, որտեղ հնարավոր է գտնել, թե ինչ է գրում օրվա մամուլը կառավարության մասին:

Դավիթ Սարգսյանը ներկայացրել է նաև www.e-gov.am կայքը, որտեղ փորձ է արվել մեկ կայքում ներկայացնել կառավարության էլեկտրոնային ծառայությունները: www.e-gov.am կայքում տեղադրված է «Ինտերակտիվ բյուջե» ենթաբաժինը, որտեղ ներկայացված է բյուջեի ծախսերը: Այս մասին հաղորդում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---