«ԱրմենՏել» ընկերութունն ակցիա է հայտարարել Hi-Line ծառայությունից օգտվողների համար

«ԱրմենՏել» ընկերութունն ակցիա է հայտարարել Hi-Line ծառայությունից օգտվողների համար

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը Beeline) հայտարարում է նոր հնարավորությունների մասին Hi-Line ծառայությունից օգտվողների համար: Բոլոր նրանք, ովքեր 2010 թվականի հունիսի 1-ից 30-ը կմիանան Hi-Line ծառայությանը կնքելով մեկ տարվա պայմանագիր, կստանան անվճար ADSL մոդեմ, կազատվեն առաջին ամսվա բաժանորդային վարձից, իսկ Hi-Line ծառայության միացումը կիրականացվի անվճար: Այդ մասին PanAREMNIAN.Net-ին հաղորդել է «ԱրմենՏել» ընկերության մամլո ծառայությունը:

«Ընկերությունը պարբերաբար խոշոր ներդրումներ է կատարում` ուղղված հեռահաղորդակցության ոլորտի զարգացմանը: Շնորհիվ այդ ներդրումների, «ԱրմենՏել» ընկերությունը որպես ինտեգրված օպերատոր, իր հաճախորդներին առաջարկում է շահավետ պայմաններ միանալու Beeline կայուն, որակյալ և հասանելի ինտերնետ կապին»,- նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Միացման պայմանների համաձայն հաճախորդը 12 ամսվա ընթացքում իրավունք ունի անցում կատարել միայն ավելի բարձր արագությամբ անսահմանափակ սակագնային փաթեթին:

«Hi-Line» ծառայությունը հիմնված է ADSL տեխնոլոգիայի վրա, որը թույլ է տալիս սովորական հեռախոսագծով ապահովել ինտերնետ-հասանելիություն: «ԱրմենՏել» ՓԲԸ-ն տրամադրում է այս ծառայությունը 2007 թ-ից:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---