Թուրքիայում ևս մեկ կաթոլիկ հոգևորական է սպանվել

PanARMENIAN.Net - Հունիսի 3-ին Անատոլիայի Կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս Լուիջի Պադովեզոն սպանվել է սեփական տանը` Իսքենդերուն քաղաքում` Թուրքիայի միջերկրածովյան ափին: DHA լրատվական գործակալության հաղորդմամբ, հոգևորականին սպանել է նրա վարորդը:

Սա կաթոլիկ հոգևորականի սպանության առաջին դեպքը չէ Թուրքիայում: 2006 թվականին Տրապիզոն քաղաքում սպանվել է տեղական եկեղեցու առաջնորդ Անդրեա Սանտորոն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---