Հայ երեխաները կմասնակցեն «Հաղթողների խաղեր» մրցաշարին 3 հունիսի 2010 - 19:38 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում առաջին անգամ տեղի կունենա միջազգային «Հաղթողների խաղեր» մրցաշարը այն երեխաների մասնակցությամբ, որոնք քաղցկեղային հիվանդություններ են տարել: Խաղերը կայանալու են հունիսի 14-16-ը Մոսկվայի «Լոկոմոտիվ» մարզադաշտում: Մրցաշարի նպատակն է աջակցել հիվանդ և հիվանդությունից հետո ապաքինվող երեխաներին և նրանց վրա սևեռել հասարակության ուշադրությունը: Խաղերին մասնակցելու են Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Լեհաստանի, Հունգարիայի և Լատվիայի հավաքականները: Ծրագիրը նախատեսված է նաև սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող երեխաների համար: Երեխաները բաժանվելու են երեք տարիքային խմբերի` 7-9 տ, 10-13տ, 14-16տ և մրցելու են հետևյալ մարզաձևերում. ֆուտբոլ, շախմատ, ատլետիկա, լող, հրաձգություն և սեղանի թենիս: Մասնակիցներին դատելու են անվանի ֆուտբոլիստներ Դմիտրի Սիչևը և Դմիտրի Տարասովը, գեղասահորդ Անտոն Սիխարուլիձեն, շախմատիստուհի Ալեքսանդրա Կոստենյուկը, Պարալիմպիկ կոմիտեի մարզիկներ և ուրիշներ, հաղորդւոմ է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Փաշինյանը՝ սահմանազատման մասին. Տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն Նա նաև կարևորել է, որ սահմանազատումն արվել է 1976 թվականի քարտեզներով Փոխվարչապետի գլխավորած հանձնաժողովի կողմից ապօրինի սահմանազատման վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվել Հաղորդումը ներկայացրել էր «Հայաքվե» նախաձեռնությունը Քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ առևտրի ծավալների ավելացման հարցեր Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման ընթացքին Փաշինյան․ Ցնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից Նա նշել է, որ բռնությունը տեղ չունի քաղաքականության մեջ |