Էրդողան. ՀԱՄԱԶ-ն ահաբեկչական կազմակերպություն չէ

Էրդողան. ՀԱՄԱԶ-ն ահաբեկչական կազմակերպություն չէ

PanARMENIAN.Net - Ես ՀԱՄԱԶ-ն ահաբեկչական կազմակերպություն չեմ համարում, նույնն ասել եմ ԱՄՆ-ում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կոնյեում տեղի ունեցած ցույցի ժամանակ: Նրա խոսքերով, ՀԱՄԱԶ-ը խումբ է, որը պաշտպանում է միայն իր տարածքը: «ՀԱՄԱԶ-ն հաղթել է ընտրություններում, դուք միշտ խոսում եք ժողովրդավարության մասին, բայց երբեք թույլ չեք տալիս այդ կազմակերպությանը կառավարել: Ո՞ւր մնաց ժողովրդավարությունը»,- ասել է Թուրքիայի վարչապետը: Էրդողանը նաև նշել է, որ Թուրքիան շարունակելու է պաշտպանել Պաղեստինը և Գազան, նույնիկս եթե ողջ աշխարհը դեմ դուրս գա նրանց, հաղորդում է Anadolu news agency-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---