Ռուս-թուրքական հարաբերությունները ոչ մի կերպ չեն անդրադառնա Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերությունների վրա

Ռուս-թուրքական հարաբերությունները ոչ մի կերպ չեն անդրադառնա Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերությունների վրա

PanARMENIAN.Net - «Ռուս-թուրքական հարաբերությունները ոչ մի դեպքում չեն անդրադառնա Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքի վրա, դա բացառված է»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի տնօրեն Լեոնիդ Ռեշետնիկովը: Նրա խոսքերով, Մոսկվայի և Անկարայի միջև հիանալի առևտրատնտեսական կապեր են, կա նաև քաղաքական համագործակցություն, սակայն դա չի արվում երրորդ երկրների հաշվին: «Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցն այնդեպքում, երբ Թուրքիան կամ, օրինակ, Ադրբեջանը ռազմավարական գործընկեր են: Դա րոպեական կամ կոնյուկտուրային դիրքորոշում չէ, դա ՌԴ պետական քաղաքականությունն է»,- ասել է Ռեշետնիկովը:

Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը, ապա ՌՀՌԻ տնօրենն ընդգծել է, որ խնդիրը պետք է լուծեն միայն Հայաստանը և Ադրբեջանը: Խոսելով հակամարտության լուծման ռազմական ճանապարհի մասին` նա օրինակ բերեց Աբխազիան և Հարավային Օսեթիան: «Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին չցանկացավ խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով և ընդմիշտ կորցրեց Աբխազիան և Հարավային Օսեթիան: Նրա նյարդերն ուղղակի չդիմացան: Բայց պետք չէ համեմատել Սահակաշվիլուն Ալիևի հետ: Ուղղակի հուսանք, որ այս դեպքում ոչ մեկի նյարդերը տեղի չեն տա»,- ասել է ՌՀՌԻ տնօրենը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---