Հայ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը հաղթեց Ջո Գրինին

PanARMENIAN.Net - Առաջին միջին քաշային կարգի (69,9 կգ) հայ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը (ԱՄՆ, 27-0,17 KOs) հերթական հաղթանակն է տարել արհեստավարժ ռինգում: Հունիսի 5-ին Նյու Յորքում նա հանդիպել է Ջո Գրինի (22-0, 14 KOs) հետ` 10 ռաունդային մենամարտում: Մարտիրոսյանը հաղթել է դատավորների միաձայն որոշմամբ` 96-93, 96-93 և 98-91հաշվով: Այս մրցույթում Մարտիրոսյանը պաշտպանել է NABF и WBO NABO տիտղոսները:

«Ես և Ջոն միասին մարզվել ենք ԱՄՆ պատանեկան հավաքականում, և ես գիտեմ, թե նա ինչպես է մարտը վարում: Նա լավ բռնցքամարտիկ է, սակայն հիմա ես շատ լավ մարզավիճակում եմ», - ասել է հայ բռնցքամարտիկը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---