ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԴԱՏԻ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԹՈՒՅԼ ՉՏԱԼ` Ի ՉԻՔ ԴԱՐՁՆԵԼՈՒ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել ԱՄՆ հայերին դիմակայելու թուրքական կառավարության փորձերին` ի չիք դարձնելու վերջին ձեռքբերումները Հայոց ցեղասպանության ճանաչման գործում: Հանձնախմբի հունիսի 6-ին արված հայտարարության մեջ ասվում է, որ թուրքական դիվանագիտական ներկայացուցչություններն ԱՄՆ-ում «փորձում են կազմակերպել Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյա, արտաքին քաղաքական գերատեսչությունը եւ հետախուզական ծառայությունը ներկայացնող, Էջեվեթ Թեզկանի հանդիպումները Ամերիկայի առաջատար հայկական կազմակերպությունների անդամների հետ»: Իրականում, այդ փորձերը նպատակ են հետապնդում մոլորության մեջ գցելու ԱՄՆ-ի հասարակությանը եւ հավատացնելու նրանց, որ «ուղիղ երկխոսություն է գնում հայերի հետ», - ասվում է հայտարարության մեջ: Նման գործողությունները, գտնում է Հայ դատի հանձնախումբը, ուղղված են «խաթարելու վերջերս արձանագրած առաջընթացը ԱՄՆ կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---