Գազայի «լիակատար և անողոք» շրջափակման գաղափարն ապատեղեկատվություն է

Գազայի «լիակատար և անողոք» շրջափակման գաղափարն ապատեղեկատվություն է

PanARMENIAN.Net - «Ազատության նավատորմի» բռնագրավման ժամանակ Իսրայելը հիմար գործեց և կարող էր խուսափել սադրիչների տակտիկական ու մեդիածուղակից: Սակայն չի կարելի հաշտվել երեսպաշտության, ստի ու ապատեղեկատվության այն հոսքի հետ, որը կարծես պասում էր այս առիթին` թե երբ հրեական պետությունը սխալ կգործի, տարածվելու համար աշխարհի ԶԼՄ-ներով մեկ»,-Libération-ում հրապարակված իր «Ինչո՞ւ եմ ես սատարում Իսրայելին» հոդվածում գրում է Բերնար-Անրի Լևին:

«Ապատեղեկատվություն է Իսրայելի կողմից կիրառվող շրջափակման մասին անընդհատ շրջանառվող բանաձևը, տարրական ազնվությունը պահանջում է ճշտել` Իսրայելի և Եգիպտոսի կողմից, ընդ որում բոլոր չափավոր արաբական ռեժիմները հազիվ էին թաքցնում գոհունակությունը»,-ասել է Լևին:

«Ապատեղեկատվություն է նաև Գազայի «լիակատար և անողոք» շրջափակման մասին գաղափարը: Շրջափակումը վերաբերում է միայն զենքին և այն նյութերին, որոնք կարող են օգտագործվել զենք պատրաստելու համար: Ամեն օր Իսրայելից 100-120 բեռնատար է գնում Գազա սննդամթերքով, դեղորայքով և այլ հումանիտար բեռներով բեռնված:

Ապատեղեկատվություն է նաև այն լռությունը, որով Ֆրանսիան և այլ երկրներ շրջապատել են ՀԱՄԱԶ-ի գործունեությունը: Գազայի երեխաները, շարունակում է հոդվածի հեղինակը, «իսլամիստների ավազակախմբի համար միշտ եղել են մարդու կերպարով վահաններ», սակայն չգիտես ինչու դա ոչ ոքի չի վրդովեցնում:

Ապատեղեկատվություն է նաև Թուրքիայի վարաչպետի խոսքը, որը բանտ է նետում յուրաքանչյուրի, ով համարձակվում է հրապարակավ խոսել Հայոց ցեղասպանության մասին, բայց լկտիություն ունի դատապարտելու Իսրայելի «պետական ահաբեկչությունը»:

Հոդվածի հեղինակը ապատեղակտվություն է համարել նաև «օգտակար ապուշների նվնվոցը, որոնք Իսրայելից առաջ են հայտնվել այդ տարօրնակ «հումանիտար» կազմակերպությունների ծուղակում, որոնք ինչպես և թուրքական կազմակերպությունը, հանդիսանում են ջիհադի, հակաիսրայելյան ու հակահրեական ապոկալիպսիսի քարոզիչներ են, որոնք դեռ նավատորմի բռնագրավումից մի քանի օր առաջ ցանկություն էին հայտնում «նահատակի մահով մեռնել»,-հաղորդում է InoPressa-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---