Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության պատվիրակությունը ժամանում է Երևան

Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության պատվիրակությունը ժամանում է Երևան

PanARMENIAN.Net - Սոցինտերնը համաշխարհային կառույց է, որի կազմում են քաղաքագետներ, հասարակական գործիչներ: Այս մասին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է Սոցինտերնի գլխավոր քարտուղար Լուիս Այալան: Նրա խոսքերի համաձայն, Հարավային Կովկասի իրավիճակի մասին եվրապատգամավոր Կիրիլովի զեկույցը և այդ զեկույցի հիման վրա Եվրախորհրդարանի բանաձևի ընդունումը սոցիալիստների խմբակցության անդամ պատգամավորի անձնական կարծիքն է: «Սոցինտերնը այլ տեսակետ է առաջ քաշում, իսկ Կիրիլովն իր անձնական տեսակետն է հայտնել»,- ասել է Այալան:

Նա ընդգծել է, որ յուրաքանչյուր հակամարտություն, այդ թվում նաև ղարաբաղյանը, պետք է լուծվի երկխոսության և բանակցությունների ճանապարհով: «Այլ միջոցները պետք է բացառվեն: Երկարաժամկետ խաղաղություն հաստատելու համար հակամարտության արդարացի և երկու կողմերի համար ընդունելի լուծում է պետք: Ես բազմաթիվ անգամ Հայաստան, Ադրբեջան և Լեռնային Ղարաբաղ եմ այցելել, այդ պատճառով ծանոթ եմ իրավիճակին»,-ասել է նա: Այալան օրինակ է բերել սահմանի վիճելի հատվածների առիթով Չիլիի և Արգենտինայի հակամարտությունը: «Մենք 24 կետից 23-ը համաձայնեցրել ենք և հույս ունենք, որ վերջինն էլ կհամաձայնեցվի, - ասել է Այալան:

Լուիս Այալան հաղորդել է նաև, որ հունիսի 11-ին Երևանոմ տեղի կունենա Սոցինտերնի համաժողովը, որի աշխատանքներին մասնակցելու է նաև Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության պատվիրակությունը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---