ԱրմենՏելը միջոցներ է ձեռնարկում բջջային խարդախության դեմ

ԱրմենՏելը միջոցներ է ձեռնարկում բջջային խարդախության դեմ

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը Beeline) հայտարարում է safe.beeline.am հատուկ տեղեկատվական կայքի գործարկման մասին, որը վերաբերում է բջջային խարդախներից պաշտպանվելու միջոցներին: Կայքը գործարկվում է “Բջջային գրագիտություն” ծրագրի շրջանակում: Նշված կայքը ներառում է խորհուրդներ` ինչպե±ս չդառնալ խաբեության զոհ, ու±ր դիմել և ինչպիսի± միջոցներ ձեռնարկել, եթե բաժանորդն ամեն դեպքում ընկել է խարդախների ծուղակը: Բացի այդ, “Եղեք վստահ” բաժնում տեղադրված է տեղեկություն կարճ համարների վերաբերյալ, ինչպես նաև СРА (Content Provision Access) գործընկերների հաճախորդների սպասարկման ծառայության տվյալները:

“Մենք անում ենք այն ամենը, որպեսզի Beeline ծառայություններից օգտվելը լինի պարզ, հասարակ և մատչելի: Մեր հաճախորդներն արդեն այսօր կարող են ինքնուրույն կառավարել ծառայությունները, կատարել դրամական փոխանցումներ և նույնիսկ վճարել գործընկերների ծառայությունների դիմաց: Ցավոք, այս հնարավորությունները բարձրացնում են խարդախների ուշադրության կենտրոնում հայտնվելու վտանգը: Այս իրավիճակում մեր դերը, որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն կայանում է նրանում, որ բոլոր հաճախորդներին առանց բացառության, իրազեկենք խարդախության ձևերի մասին”,- նշել է «Վիմպելկոմ Լթդ», ԱՊՀ երկրներում Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Արտյոմ Մինաևը:

Ընկերությունը նաև առաջարկում է իր բաժանորդներին օգտվել անվճար խորհրդատվությունից` զանգահարելով 06-06-555 հեռախոսահամարին, որի օգնությամբ կարելի է ստանալ տեղեկատվություն բջջային խարդախության տեսակների և դրանցից պաշտպանվելու միջոցների մասին, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---