ՀԱՀ-ում մեկնարկեց ֆուտբոլի աշխարհի 19-րդ առաջնությունը

ՀԱՀ-ում մեկնարկեց ֆուտբոլի աշխարհի 19-րդ առաջնությունը

PanARMENIAN.Net - Հունիսի 11-ին Հարավաֆրիկյան Հանրապետության Յոհաննեսբուրգ քաղաքի «Սոքքեր Սիթի» մարզադաշտում մեկնարկեց FIFA ֆուտբոլի աշխարհի 19-րդ առաջնությունը, որը կավարտվի հուլիսի 11-ին:

Բացման արարողությանը ներկա էին ՀԱՀ նախագահ Ջեյկոբ Զուման, FIFA նախագահ Յոզեֆ Բլատտերը, ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը, ՄԱԿ նախագահ Պան Գի Մունը և այլ բարձրաստիճան անձինք:

Աշխարհի առաջնությանը մասնակցում են աշխարհի 32 ազգային հավաքականներ. 13 հավաքականներ ներկայացնում են Եվրոպան, 5-ը` Ասիան ու Օվկիանիան, 4-ը` Հյուսիսային և 5-ը` Հարավային Ամերիկան, 5 հավաքականներ Աֆրիկա մայրցամաքից են, գումարած առաջնության տանուտեր ՀԱՀ հավաքականը: Թիմերը 8 խմբերի են բաժանվել: Առաջնության առաջին հանդիպումը տեղի կունենա ՀԱՀ և Մեքսիկայի ազգային հավաքականների միջև:

Առաջնության հանդիպումները կկայանան 10 քաղաքների 10 մարզադաշտերում: Եզրափակիչ հանդիպումը նույնպես տեղի կունենա «Սոքքեր Սիթի» մարզադաշտում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---