Ալբերտ Ազարյանի Գավաթի բոլոր հաղթողները ներկայացնում են Հայաստանը12 հունիսի 2010 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 11-ին Երևանում ավարտվեց սպորտային մարմնամարզության Օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանի անվան Գավաթը: 7-րդ ավանդական առաջնությանը մասնակցում էին 43 մարմնամարզիկներ Հայաստանից, Վրաստանից և Իրանից: Հայաստանի Մարմնամարզության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Էլֆիկ Հովհաննիսյանը PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել է, որ ազատ վարժության մեջ հաղթող է դարձել Արթուր Դավթյանը: «Մարմնամարզական նժույգ» և «զուգափայտեր» վարժություններում հաղթել է Հարություն Մերդինյանը: «Օղակների» վրա իր հավասարը չուներ Վահագն Դավթյանը, իսկ «պտտաձողի» վրա` Վահագն Ստեփանյանը: Հունիսի 12-ին Իրանի պատվիրակությունը Հայաստանի Մարմնամարզության ֆեդերացիային առաջարկեց համաձայնագիր ստորագրել Իրանում համատեղ ձմեռային հավաքներ անցկացնելու մասին: Բոլոր ծախսերը կհոգա իրանական կողմը: «Նրանք նաև ցանկանում են գեղարվեստական մարմնամարզության մարզիչների հրավիրել, ովքեր այնտեղ վարպետության դասեր կանցկացնեն»,- ասել է Հովհաննիսյանը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Երևանում ոստիկանական մեքենան հարվածել է ակցիա լուսաբանող լրագրողին Ըստ որոշ տեղեկությունների, նա ոտքի վնասվածք է ստացել, ԲԿ–ում է Պատել. ԱՄՆ-ն շարունակում է հավատալ, որ ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է Նա նաև հավելել է, որ Ալմաթիում տեղի ունեցած բանակցությունների վերաբերյալ այլ թարմացումներ չունի Արմավիրի Դողս բնակավայրում շչակ է գործարկվելու Բնակիչներին խնդրում են չանհանգստանալ Երևանում բողոքի ակցիաները վերսկսվել են․ 38 բերման ենթարկված կա Աբովյան փողոցում ոստիկանությունն ուժ է կիրառել և բերման ենթարկել ցույցի մասնակիցներին |