Իսրայելում «Ազատության Նավատորմի» հետ կապված միջադեպի հետաքննության հանձնաժողով է ստեղծվել14 հունիսի 2010 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի կառավարությունը միաձայն հաստատել է իսրայելցի դեսանտայինների կողմից «Ազատության Նավատորմը» բռնագրավելու հետ կապված միջադեպի հետաքննության հանձնաժողովի կազմը: Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն, ելույթ ունենալով կառավարության նիստում, համոզմունք հայտնեց, որ հանձնաժողովի աշխատանքի արդյունքները միջազգային հանրությանը կհամոզեն նրանում, որ Արևելյան Միջերկրածովյան տարածքում միջադեպի ժամանակ Իսրայելի գործողությունները պաշտպանական բնույթ էին կրում և «համապատասխանում էին ամենաբարձր չափանիշներին»: «Հանձնաժողովի ստեղծման մասին կառավարության որոշումն աշխարհին ցույց է տալիս, որ Իսրայելի Պետության գործողություններն իրավական, պատասխանատու և պարզ բնույթ են կրում»,- հայտնել է Նեթանյահուն: Հանձնաժողովը կգլխավորի նախկին Գերագույն դատավոր Յաակով Տիրկելը, անդամներ են նշանակվել միջազգային օրենսդրության մասնագետ Շաբտայ Ռոզենն ու պահեստի գեներալ Ամոս Խորևը: Հանձնաժողովի կազմի մեջ մտել են երկու միջազգային դիտորդներ` Նոբելյան մրցանակակիր Դևիդ Թրիմբլը (Հյուսիսային Իռլանդիա) և կանադացի դատավոր Քեն Ուոթքինը, հաղորդում է IzRus-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ ԶՈւ–ն ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություն է սկսել Անցկացվելու են մեծաքանակ մարտավարական և մարտավարամասնագիտական վարժանքներ ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» |