Սեպտեմբերին Երևանում տեղի կունենան ՆԱՏՕ-ի աղետների արձագանքման կենտրոնի վարժանքները

Սեպտեմբերին Երևանում տեղի կունենան ՆԱՏՕ-ի աղետների արձագանքման կենտրոնի վարժանքները

PanARMENIAN.Net - Հայաստանը կարևորում է համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ ինչպես քաղաքական երկխոսության զարգացման տեսակետից, այնպես էլ անվտանգության և պաշտպանության ոլորտներում բարեփոխումների իրականացման տեսակետից: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանը`ելույթ ունենալով Երևանում ընթացող ՆԱՏՕ/ԵԱԳԽ «Հասարակական ընկալումները ՆԱՏՕ-ի գործողությունների և անվտանգության ու պաշտպանական բարեփոխումների վերաբերյալ» թեմայով միջազգային սեմինարում: «1990-ականներից ի վեր Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը տարբեր փուլեր է ունեցել: Արձանագրելով կայուն վիճակագրությունը`մենք համագործակցում ենք Անհատական գործընկերության ծրագրի շրջանակներում, համագործակցում ենք ահաբեկչության, զանգվածային ոչնչացման զենքի տարածման դեմ պայքարին, ինչպես նաև համագործակցում ենք այլ ոլորտներում»,-ասել է Կիրակոսյանը:

Հայաստանի փոխարտգործնախարարի խոսքերով, գիտակցելով ժամանակակից մարտահրավերների և սպառնալիքների դեմ միասնական պայքարի կարևորությունը` ՀՀ-ն մասնակցում է խաղաղապահ գործողություններին Աֆղանստանում: «Մենք կշարունակենք մեր ավանդը ներդնել միջազգային անվտանգության ապահովման գործում», ասել է Արման Կիրակոսյանը: Նա հայտնեց նաև, որ ընթացիկ տարվա սեպտեմբերին Երևանում տեղի կունենան ՆԱՏՕ-ի աղետների արձագանքման կենտրոնի վարժանքներ: Փոխնախարարը կարևորեց այս միջոցառումը, որին մասնակցում են փոձագետներ ու պետմարմինների ներկայացուցիչներ շուրջ 50 երկրներից: Արման Կիրակոսյանը կարևորեց նաև Հայաստանի բնակչության իրազեկման մակարդակի բարձրացումը ՆԱՏՕ-ի գործունեության մասին:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---