Ահմեդ Դավութօղլուն արժանի չէ Վուդրո Վիլսոնի մրցանակին

Ահմեդ Դավութօղլուն արժանի չէ Վուդրո Վիլսոնի մրցանակին

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Մերձավոր Արևելքի և Հարավային Ասիայի ենաթկոմիտեի նախագահ, Նյու Յորքից ընտրված կոնգրեսական Հարրի Ակերմանը դեմ է Վուդրո Վիլսոնի անվան գիտության միջազգային կենտրոնի` մրացանակը Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուին հանձնելու մտադրության դեմ: WWC նախագահ և տնօրեն Լի Համիլթոնին ուղղված նամակում Ակերմանը գրում է.«Ես խորապես մտահոգված եմ Վուդրո Վիլսոնի մրցանակը Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուին հանձնելու մտադրությամբ: Ես խորապես գիտակցում եմ համաշխարհային ասպարեզում առավել սերտ համագործակցության անհրաժեշտությունը և ողջունում եմ կենտրոնի աշխատանքն` ուղղված Ամերիկայի և այլ երկրների առաջանորդների կապերի ամրապնդմանը: Սակայն, ես վստահ եմ, որ ներկայումս Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի մեծարումն անհարիր է WWC առաքելության և նախագահ Վիլսոնի գաղափարների հետ: Դավութօղլուի գործողություններն ու հայտարարությունները հակասում են Վուդրո Վիլսոնի ժառանգությանը»:

Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնել են կոնգրեսականի գրասենյակում, Ակերմանը նաև ընդգծում է, որ Դավութօղլուի վարած արտաքին քաղաքականությունը անպատասխանատու է և երեսպաշտ: «Թուրքիան նախկինի պես ոչ միայն ժխտում է Հայոց ցեղասպանությունը, այլ նաև խուսափում է քրեական պատասխանատվությունից: Ավելին, Անկարան սպառնում է խզել հարաբերություններն այն պետությունների հետ, որոնք ճանաչել են, որ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի միտումնավոր ոչնչացումը պետական քաղաքականություն էր: Թուրքիան շարունակում է Կիպրոսի օկուպացիան և աշխատում է այդ հակամարտության կարգավորման ՄԱԿ-ի ծրագրի դեմ: Թուրքիան փակ է պահում Հայաստանի հետ սահմանը և Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը շաղկապել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության և Հայոց ցեղասպանության ժխտման հետ»,-ասել է Ակերմանը:

Նա հիշեցրել է, որ Թուրքիան բորբոքում է անկայունության խարույկը Մերձավոր Արևելքում` մերժելով Իսրայելի ջանքերն, ուղղված մարդասիրական օգնության տեղափոխմանը Գազայի հատված Իսրայելի նավահանգիստների միոջոցով` ապահովելու համար, որ զենքը չուղղվի ՀԱՄԱԶ-ի դեմ: Գազայի հատվածին օգնություն ցույց տալու վրա սևեռվելու փոխարեն, Թուրքիան իր ուշադրությունը կենտրոնացրել է Իսրայելի «դիվային կերպարի» ստեղծման վրա:

«Օտարերկրացի առաջնորդն, որը ներկայացնում և վարում է նման քաղաքականություն, արժանի չէ նման մրացանակի: Վուդրո Վիլսոի գաղափարները պահպանելու և առաջ մղելու համար ես կոչ եմ անում չեղյալ հայտարարել Դավութօղլուի պարգևատրման մասին որոշումը»,-գրում է ամերիկացի կոնգրեսականը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---