Ստրասբուրգում բացվում է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը

Ստրասբուրգում բացվում է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը

PanARMENIAN.Net - Ստրասբուրգում աշխատանքն է սկսում Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանը: Հունիսի 21-25-ը կայանալիք ԵԽԽՎ նստաշրջանի օրակարգի հիմնական հարցերն են` հավանական հրատապ քննարկումները Մերձավոր Արևելքում լարվածության բռնկման վերաբերյալ, H1N1 գրիպի պանդեմիայի մասին զեկույցի քննարկումը, ինչպես նաև իսլամաֆոբիան և մարդու իրավունքները Հյուսիային Կովկասում:

Նստաշրջանում հանդես կգա «նախկին Հարավսլավական Մակեդոնիայի Հանրապետության» նախագահ Գեորգի Իվանովը, Խորվաթիայի նախագահ Իվո Յոսիպովիչը և Չերնոգորիայի վարչապետ Միլո Ջուկանովիչը: «Իսլամը, իսլամիզմն ու իսլամաֆոբիան» զեկույցի քննարկմանը կմասնակցի ՄԱԿ-ի «Քաղաքակրթությունների ալյանսի» գծով գլխավոր քարտուղարի բարձր ներկայացուցիչ Ժորժ Սամպաին, իսկ Եվրոպայում գնչուների վիճակի մասին քննարկումները կանցնեն ֆրանսիացի դերասանուհի Ֆաննի Արդանի մասնակցությամբ, որը հովանավորում է Եվրոպայի Խորհրդի «Դոստա» քարոզարշավը: Նստաշրջանի մյուս թեմաներից է իրավիճակը Կոսովոյում և Եվրոպայում ժողովրդավարության վիճակի մասին քննարկումները, ինչպես նաև պայքարը սեքսուալ կարծրատիպերի դեմ ԶԼՄ-ներում և դեռահասների ահաբեկման համար օգտագործվող սարքի իրացումն ու օգտագործումն արգելելու մասին:

Հունիսի 24-ին տեղի կունենա «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» զեկույցի քննարկումը,-հաղորդում է ԵԽԽՎ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---