Ադրբեջանի սադրիչ գործողությունները պետք է միջազգային հանրության լուրջ ուշադրությանն արժանանան

Ադրբեջանի սադրիչ գործողությունները պետք է միջազգային հանրության լուրջ ուշադրությանն արժանանան

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հունիսի 21-ին ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին:

Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն 2009-2011 թվականների գործողությունների ծրագրին վերաբերող հարցեր: Արթուր Բաղդասարյանը նշել է, որ ընթացիկ տարում Հայաստանն առավել ակտիվ կիրականացնի Եվրոպական հարևանության ծրագրով նախատեսված բոլոր բարեփոխումներն ու միջոցառումները:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, մասնավորապես`Ադրբեջանի վերջին սադրիչ գործողություններին: Արթուր Բաղդասարյանը նշել է, որ միջազգային հանրությունը պետք է դատապարտի նման գործողությունները, ինչպես նաև` Ադրբեջանի ռազմաշունչ հայտարարությունները, որպեսզի դրանք այլևս չկրկնվեն: Պիտեր Սեմնեբին ևս մտահոգություն է հայտնել կատարվածի առնչությամբ և նշել, որ դա պետք է միջազգային հանրության լուրջ ուշադրությանն արժանանա:

Անդրադառնալով հարավկովկասյան տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած թիվ 2216 բանաձևին` Արթուր Բաղդասարյանը նշել է, որ այն բանաձևերը կամ հայտարարությունները, որոնք միակողմանի են և հիմնված չեն լիակատար տեղեկատվության վրա, ստվեր են գցում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վրա: Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող այլ հարցեր, հաղորդում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---