Դրագան-Ջուրջան Իոնել Օվիդիու. Գեռլայի պատմական կենտրոնը քաղաքային իշխանությունների մշտական հոգածության ներքո է գտնվում

PanARMENIAN.Net - Հունիսի 18-19-ըՌումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանն այցելեցԳեռլա քաղաք: Այստեղ դեսպանը հանդիպում ունեցավ քաղաքապետ Դրագան-Ջուրջան Իոնել Օվիդիուի հետ և տեղի Սուրբ Երրորդություն հայ կաթողիկե մայր տաճարում մասնակցեց Գրիգոր Լուսավորչի տոնին:

Հունիսի 19-իառավոտյանքաղաքապետարանում ծավալված զրույցի ընթացքում, որին մասնակցում էին նաև նախկին նախարար, սենատոր, Ռումանահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, ինչպես նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչները, մտքեր փոխանակվեցին Գեռլա քաղաքում հայկական մշակութային հարուստ ժառանգության պահպանման և Հայաստանի հետ կապերի հաստատման շուրջ: Քաղաքապետ Դրագան-Ջուրջան Իոնել Օվիդիուն տեղեկացրեց, որ Գեռլայի պատմական կենտրոնը, որտեղ պահպանվում են հայկական հին շինությունները և հաստատությունները, քաղաքի հարստությունն են և գտնվում են քաղաքային իշխանությունների մշտական հոգածության ներքո: Երկուստեք նշվեց, որ ինչպես Գեռլայում, այնպես էլ Ռումինիայի բազմաթիվ քաղաքներում հայոց դարավոր ներկայությունը, նրանց մատուցած արժեքավոր ծառայությունները ռումին պետությանը և ժողովրդին, համատեղ ապրելու փորձը, միմյանց ճանաչողությունը և փոխադարձ համակրանքը ամուր հիմք են ստեղծում այսօր առավել սերտացնելու հայ-ռումինական բարեկամությունը և համագործակցությունը բոլոր ոլորտներում:

Զրուցակիցները պատրաստակամություն հայտնեցինառաջիկայում շարունակել խորհրդակցությունները Հայաստանի հետապակենտրոնացված մակարդակով կապերի ձևավորման կոնկրետ քայլերի ուղղությամբ:

Այնուհետև հանդիպմանմասնակիցները, ինչպես նաև Ռումինիայի ԱԺ պատգամավորներև տեղական իշխանությունների ներկայացուցիչներ Գեռլայի ՍուրբԵրրորդությունհայկաթողիկե մայր տաճարում ներկաեղան ՍուրբԳրիգոր Լուսավորչին նվիրված տոնական ժամերգությանը, որը կատարվեց հայկական ծեսով և որին մասնակցելու համար ժամանել էին հարյուրավոր հայեր Տրանսիլվանիայի տարբեր բնակավայրերից և սահմանակից Հունգարիայից:

Գեռլայում դեսպան Համլետ Գասպարյանը մի շարք հարցազրույցներ տվեց ռումինական TVR 1 կենտրոնական հեռուստատեսությանը և տեղական ռումինական ու հունգարական ծրագրերին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Գեռլա քաղաքը հիմնվելէ 18-րդ դարի սկզբին Մոլդովայից Տրանսիլվանիա գաղթած հայերի կողմից` կայսերական հրովարտակով, որով հայերն ստացել են տեղացիներին հավասար իրավունքներ: Այն Ռումինիայի եզակի բնակավայրերից է, կառուցված քաղաքաշինական հատուկ հատակագծով` բարոկկո ոճով, որ իրականացրել է հայերի հրավերով Հռոմից ժամանած հայազգի ճարտարապետ Ալեքսիսը: Մոտ մեկուկես դար քաղաքը կոչվել է Արմենոպոլիս/Հայաքաղաք, ուր գործում էին հայ աշխարհիկ և հոգևոր իշխանություններ, կրթական և հասարակական հաստատություներ: Մինչև 1918 թ. քաղաքապետերը եղել են բացառապես հայեր: Այժմ այնտեղ ապրում են հայերի շառավիղներ, որոնք աշխատում են վառ պահել հայկական ոգին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---