Արա Պապյան. Վուդրո Վիլսոնի անունը կրող կենտրոնը ոտնահարեց նրա ժառանգությունը և ԱՄՆ արժանապատվությունը22 հունիսի 2010 - 13:01 AMT PanARMENIAN.Net - Չնայած բազմաթիվ բողոքներին և դժգոհություններին` Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, այնուամենայնիվ, արժանացավ Վաշինգտոնի Վուդրո Վիլսոն հետազոտական կենտրոնի (think-tank) մրցանակին: Եթե այս իրադարձությունը հայերի համար կարելի է գնահատել որպես միջադեպ`ցավալի ու անցանկալի, սակայն այնուամենայնիվ միջադեպ, ապա այն լուրջ հարված է ամերիկյան վերլուծական կենտրոնների վարկին: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնել է Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար Արա Պապյանը: «Ցանկացած վերլուծական կենտրոնի հիմնական արժանիքը նրա ինքնուրույնությունն է, այսինքն անկախ վերլուծություններ և անաչառ կանխատեսումներ անելու ունակությունը: Ծախված լինելն ամենավատ բնութագրականն է որևէ վերլուծական կենտրոնի համար: Մրցանակ շնորհելով Դավութօղլուին` Վուդրո Վիլսոն կենտրոնն ընդունեց, որ պարզապես աճուրդով վաճառել է մրցանակը, կամ ինչպես իրենք էին փաթեթավորել գեղեցիկ բառերով` «մրցանակի հանձնումը մաս է կազմում իրենց դրամահավաքի ջանքերին»: Նա նաև նշեց, որ Վուդրո Վիլսոն կենտրոնն իրավականորեն որևէ պարտավորություն չունի Միացյալ Նահանգների 28-րդ նախագահի հայացքներն ու քաղաքական մոտեցումներն արժեվորելու առումով: Այսուհանդերձ, այդ անունը որոշակի բարոյական պատասխանատվություն է դնում կենտրոնի վրա: Վիլսոնն առաջինն էր պետության ղեկավարներից, ով համաշխարհային մակարդակով բարձրացրեց ժողովուրդների ինքնորոշման հարցը: «Ինչպես կարելի մրցանակ տալ մի երկրի արտգործնախարարին, որն արդեն տասնամյակներ արյան մեջ խեղդում է քրդերի ինքնորոշման իրավունքը: Թուրքիան տրորելով քրդերի ինքնորոշման իրավունքը` ոտնահարում է Վիլսոնի քաղաքական ժառանգությունը: Ցավոք, Վուդրո Վիլսոնի ժառանգության և ամերիկյան արժանապատվության ոտնահարման գործին մասնակից դարձավ նաև Միացյալ Նահանգների արդարամիտ նախագահ Վուդրո Վիլսոնի անունը կրող վերլուծական կենտրոնը», ասել է Արա Պապյանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |