Երևանի հեռախոսային կայաններն ամբողջությամբ թվայնացվելու են 2011-ի կեսին

Երևանի հեռախոսային կայաններն ամբողջությամբ թվայնացվելու են 2011-ի կեսին

PanARMENIAN.Net - Երևանի ավտոմատ հեռախոսային կայանների (ԱՀԿ) թվայնացումը կավարտվի 2011-ի առաջին կեսին: Այդ մասին հունիսի 22-ին հաղորդել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Մնացել են ընդամենը մի քանի չթվայնացված կայաններ` 61, 62, 47: Այդ ԱՀԿ թվանյացման միջոցներն արդեն ունենք, հիմա մենք գտնվում ենք թվայնացման աշխատանքների համար պայմանագրեր նախապատրաստելու փուլում»,- ասել է Կլիմկոն: Նա նաև նշել է, որ թվայնացումը երկրում գտնվում է բարձր մակարդակում, իսկ, օրինակ, Շիրակի մարզն ամբողջությամբ թվայնացված է:

«Զգալի միջոցներ և ռեսուրսներ են ծախսվում ենթակառույցի վրա: Անցյալ տարիներին մենք կորցրել ենք հարյուր միլիոնավոր դոլարներ` ծախսված թվայնացման և մալուխային տնտեսության վերանորոգման վրա, ինչը մեզ հասել էր դեռ խորհրդային ժամանակներից: Թվային տեխնոլոգիաների ներմուծմանը զուգահեռ մենք զգալի ռեսուրսներ ենք ներդրել բիլինգի նորագույն համակարգեր տեղադրելու մեջ` որպես գործընկեր ընտրելով ծրագրային ապահովման խոշորագույն մատակարար AMDOCS ընկերությանը, որի հաճախորդներն են այնպիսի միջազգային օպերատորներ, ինչպիսիք են VODAFONE , Telefonika, T-Mobile , AT&T, Telekom Austria և այլն»,- ասել է Կլիմկոն:

Ինչպես նշվում է Էլեկտրական կապի միջազգային միության 2009-ի զեկույցում, վերջին տարիներին «ԱրմենՏելը» շուրջ 200 մլն դոլար է ներդրել ողջ երկրում հեռախոսային կայանները նորոգելու համար: Կազմակերպության վերջին տվյալներով Երևանում թվայնացման մակարդակն արդեն կազմում է 90 տոկոս:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---