Կայացել է «Քենդլ» կենտրոնի նախագծի համակարգող խորհրդի նիստը

PanARMENIAN.Net - Հունիսի 22-ին Հայաստանի կառավարությունում տեղի է ունեցել «Քենդլ» նախագծի համակարգող խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են Հայաստանի կառավարության մամլո ծառայությունից: Նիստի ընթացքում քննարկվել են «Քենդլ» նախագծի ներկա իրավիճակը, նախագծի բիզնես պլանը և տնտեսական ազդեցության գնահատումը ներկայացնող ուսումնասիրության հիմնական դրույթները, «Քենդլ» կենտրոնի կարգավիճակի և կառուցվածքի մասին առաջարկությունը, կենտրոնի տարածքի ընտրության և հատկացման խնդիրները։ Խորհրդի անդամները ի գիտություն են ընդունվել նաև հունիսի 29-30-ը միջազգային փորձագետների Հայաստան այցելության վերաբերյալ տեղեկատվությունը:

Խոսելով ծրագրի կարևորության մասին` վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ կառավարությունը կայացրել է քաղաքական որոշում` մասնավոր ներդրողների կողմից ծրագրին աջակցության պարագայում մասնակիորեն ֆինանսավորել ոլորտը։

«Քենդլ» սինքրոտրոնային լույսի աղբյուրի ստեղծման նախագծի իրականացմամբ Հայաստանում կստեղծվի «Քենդլ» 3 ԳԷՎ էներգիայով երրորդ սերնդի սինքրոտրոնային լույսի աղբյուր, ինչը կխթանի երկրի առաջատար գիտական հետազոտությունների երկարաժամկետ զարգացումը, տնտեսության գիտատար ուղղությունների համար կծառայի որպես փորձագիտական բազա, ինչպես նաև կապահովի որակապես նոր մակարդակ միջազգային համագործակցության ասպարեզում։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---