Արթուր Բաղդասարյան. Հայաստանը պատրաստ է ղարաբաղյան հակամարտության զարգացման ցանկացած սցենարի

Արթուր Բաղդասարյան. Հայաստանը պատրաստ է ղարաբաղյան հակամարտության զարգացման ցանկացած սցենարի

PanARMENIAN.Net - «Մենք դատապարտում ենք հունիսի 18-ին Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում տեղի ունեցած միջադեպը»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Նրա խոսքերով, դատապարտելով այս միջադեպը, հայկական կողմն այնուամենայնիվ ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացը դադարեցնելու անհրաժեշտություն չի տեսնում: «Հայաստանը հավատարիմ է մնում բանակցությային գործընթացի խաղաղ կարգավորմանը, և մենք կարծում ենք, որ չպետք է թույլ տանք նման սադրանքներ և դիվերսիոն հարձակումներ»,- ասել է ՀՀ ԱԱԽ քարտուղարը, ավելացնելով, որ Հայաստանն անընդունելի է համարում այն, որ երբ մի կողմը բանակցություններ է վարում, մյուս կողմը սադրանքի է դիմում: Նա նաև նշեց, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ երկրի զինված ուժերը մարտունակ վիճակում են:

Նրա խոսքերով, Հայաստնի գործողությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ ուղղված են երեք գործոնների ապահովմանը. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի պարզաբանում, որն ունի երկու տարբերակ` կամ անկախ ԼՂՀ կամ Ղարաբաղը Հայաստանի կազմում, անվտանգության երաշխիքների ապահովում, Հայաստանի և Ղարաբաղի միջև ցամաքային հաղորդակցության առկայություն:

Անդրադառնալով ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությանը` Բաղդասարյանն ասաց, որ Հայաստանը պատրաստ է ցանկացած սցենարի զարգացման:

Հունիսի 18-ին` ժամը 23.30-ի սահմաններում, Չայլու գյուղի մերձակայքում Ադրբեջանից ԼՂՀ տարածք է ներխուժել զինված դիվերսիոն խմբավորում: Սահմանն անցած ադրբեջանցիներին հաջողվել է թափանցել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիս-արևելյան հատված:

ԼՂՀ ՊԲ զինծառայողների զգոնության շնորհիվ թշնամու զինված խմբավորումն առճակատվել է դիրքապահներին: Տեղի է ունեցել դիմահար մերձամարտ: Հայկական կողմի ձեռնարկած միջոցառումների արդյունքում հակառակորդի առաջխաղացումը կասեցվել է: Թողնելով մեկ դիակ և զինամթերք` թշնամին հետ է քաշվել: Մարտի արդյունքում հայկական կողմը տվել է չորս զոհ, չորս վիրավոր:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---