Միակ երկիրը, որը կարող է բանակ մտցնել ԼՂՀ, Հայաստանն է

Միակ երկիրը, որը կարող է բանակ մտցնել ԼՂՀ, Հայաստանն է

PanARMENIAN.Net - ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, որ Հայաստանը կարող է համաձայնություն տալ, որ ՆԱՏՕ-ի զորքերը մտնեն ղարաբաղյան հակամարտության գոտի, վկայում են անիրազեկության կամ լավագույն դեպքում` իրադրության պարզունակ ընկալման մասին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել Հայկական ատլանտյան Ասոցիացիայի գործադիր տնօրեն Թևան Պողոսյանը: «ՆԱՏՕ-ի զորքեր մտցնելը Ղարաբաղ անհնար է երկու պատճառով: Նախ, Հայաստանը` որպես գործընկեր երկիր, պետք է դիմի դաշինքի ղեկավարությանը: ՆԱՏՕ-ի 27 անդամ երկրները պետք է հավաքվեն, քննարկեն խնդրանքը և միայն դրանից հետո որոշում կայացնեն: Երկրորդը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն չի պատրաստվում մասնակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Միակ երկիրը, որը կարող է բանակ մտցնել ԼՂՀ, Հայաստանն է: Բայց դրա կարիքը չկա, ԼՂՀ Պաշտպանության բանակն առանց այդ էլ շատ լավ պաշտպանում է իր պետության սահմանները»,- ընդգծել է Պողոսյանը:

Այսօր որոշ լրատվամիջոցներում տեղեկատվություն է հայտնվել, որում, հղում տալով Հակամարտությունների կանխատեսման ռուսական Կենտրոնի փորձագիտական խորհրդին, խոսվում է այն մասին, որ Հայաստանի իշխող կոալիցիան իր համաձայնությունն է տվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ՆԱՏՕ-ի ուժերի ռազմականացված կազմավորումների տեղակայմանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---