Երևանը կվերադառնա Արձանագրություններին միայն այն ժամանակ, երբ Թուրքիան պատրաստ կլինի հարգել պայմանավորվածությունները

Երևանը կվերադառնա Արձանագրություններին միայն այն ժամանակ, երբ Թուրքիան պատրաստ կլինի հարգել պայմանավորվածությունները

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրություններին հնարավոր կլինի վերադառնալ միայն այն ժամանակ, երբ Թուրքիան իր մեջ ուժ գտնի հարգելու ձեռք բերված պայմանավորվածությունները և միջազգային հանրության կարծիքը: Այդ մասին Ավստրիայի ԱԳՆ ղեկավար Միխայել Շպինդելեգերի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Երբ Թուրքիան պատրաստ լինի վավերացնել և կատարել Արձանագրություններն առանց նախապայմանների և խելամիտ ժամկետներում, այն ժամանակ մենք կվերադառնանք այդ Արձանագրություններին: Մենք գործընթացը սկսեցինք այդ փոխըմբռնմամբ: Արձանագրություններում նախապայմաններ չկան»,-ասել է ՀՀ ԱԳ նախարարը:

Նա ընդգծել է, որ Արձանագրությունները ստորագրելուց հետո Անկարան վերադարձավ նախապայմանների նախկին լեզվին: «Թուրքիայում հայտարարություններ են հնչում այն մասին, որ իրենք հարգում են պայմանավորվածությունները, սակայն դեռևս պատրաստ չեն դրանք կատարել: Եվ ԱՄՆ-ն, և Ռուսաստանը, և ԵՄ-ն և մյուս պետությունները բազմիցս են հայտարարել այն մասին, որ սատարում են Արձանագրությունների վավերացմանն առանց նախապայմանների և խելամիտ ժամկետներում: Ոչ ոք հակառակը չի ասում, գուցե միայն Ադրբեջանը: Այսօր Թուրքիան չի հարգում աշխարհի կարծիքը»,-ասել է Էդվարդ Նալբանդյանը:

 Ուշագրավ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
---