Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը նախազգուշացում է տվել «ԱրմենՏելին»

PanARMENIAN.Net - ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) նախազգուշացում է տվել «ԱրմենՏել» ՓԲԸ-ին առաջարկվող ծառայությունների մասին ոչ լիարժեք տեղեկատվության տրամադրման վերաբերյալ վարույթի հիման վրա, որը հարուցվել էր հունիսի 30-ին հանձնաժողովի արտահերթ նիստի ընթացքում:

Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդեցին ՏՄՊՊՀ մամլո ծառայությունից, վարույթը հարուցվել էր մամուլի հրապարակման հիման վրա: Այդ հրապարակման համաձայն` բաժանորդը սպասարկման կենտրոնից ձեռք է բերել 1000 դրամանոց լիցքավորման քարտ` գիշերային ժամերին ինտերնետ ծառայությունից օգտվելու նպատակով, և հետագայում պարզել, որ իր հաշվեկշռում ունենալով 360 դրամից պակաս գումար չի կարող օգտվել տվյալ ծառայությունից, իսկ հաշիվը սպառելուց հետո գանձվում է ևս 83 դրամ, ու այդ մասին չեն տեղեկացնում ոչ սպասարկման կենտրոնում և ոչ էլ ընկերության ինտերնետային կայքում:

Բջջային կապի օպերատորի նման գործելաոճը հանձնաժողովը որակեց իբրև սպառողին մոլորության մեջ գցելու և անբարեխիղճ մրցակցության փորձ: Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ «ԱրմենՏելը» վերացրել է խախտումը և պատրաստակամություն հայտնել փոխհատուցել սպառողներին հասցրած վնասը, որոշում կայացվեց ընկերության նկատմամբ կիրառել մեղմ պատժամիջոց` նախազգուշացում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---