ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ՋԵՅՀԱՆ ՆԱՎԹԱՏԱՐԻ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՏԱՆԳԻ ՄԱՍԻՆ ԽՈՍՈՒՄ ԵՆ ՆՈՒՅՆԻՍԿ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի Կանաչների կուսակցության նախաձեռնությամբ Բաքվում կազմակերպված կլոր սեղանի մասնակիցների մեծ մասը, դեմ են հանդես եկել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի անցկացմանը: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, հիմնականում ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները ընդգծել են նավթամուղի շինարարւթյան վտանգը երկրի էկոլոգիայի համար: Մասնավորապես, քննադատության է ենթարկվել «British Petroleum» նավթային ընկերության քաղաքականությունը, որը կարեւոր դեր է խաղում այդ նախագծում, բայց անհրաժեշտ ուշադրություն չի դարձնում բնապահպանական հարցերին: Մինչդեռ հանդիպման մասնակիցների խոսքերով, այլ երկրներում «BP»-ն բնապահպանական խնդիրների լուծման նպատակով ծախսում է իր եկամուտների ավելի քան 10 տոկոսը: Քննադատություն է հնչել նաեւ Ադրբեջանի կառավարության հասցեին, որը չի պաշտպանում երկրի բնապահպանական շահերը: Արդյունքում «կլոր սեղանի» մասնակիցները եկել են այն եզրակացության, որ տվյալ նախագծի իրականացմանը կարելի է համաձայնվել միայն բնապահպանական անվտանգության տեսակետից այն մանրամասն ուսումնասիրելուց հետո:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---