Լրագրողներին թույլ չեն տվել մոտենալ Քլինթոնին Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելության ժամանակ

Լրագրողներին թույլ չեն տվել մոտենալ Քլինթոնին Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելության ժամանակ

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարի այցը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր մեծ նշանակություն ունի ԱՄՆ հայկական համայնքի համար: Այդ մասին հայտարարել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) տնօրեն Արամ Համբարյանը: Նրա խոսքերով, այցելությունը հուշահամալիր առաջընթաց է Օբամայի վարչակազմի համար, որը վարում է բարոյապես սնանկ քաղաքականություն` մասնակից դառնալով թուրքական ժխտողական քաղաքականությանը:

«Այցելության շուրջ գաղտնիությունը, ինչպես նաև մամուլի ներկայացուցիչների բացակայությունը և հրապարակային հայտարարությունները խոսում են այն մասին, որ ԱՄՆ-ն պատրաստ չէ ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը»,- նշել է Համբարյանը:

Հուշահամալիր կատարած այցելությունից հետո Քլինթոնը հանդիպել է քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-երի ներկայացուցիչների հետ, որտեղ նա քննարկել է ուժեղ ժողովրդավարության և ԶԼՄ-ների ազատության կարևորությունը: Հիլարի Քլինթոնը, լինելով նախագահի թեկնածու, բազմիցս հայտարարել էր ԱՄՆ համար Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության և կարևորության մասին: 2008-ի հունվարի 24-ին նա հայտարարել է. «Կարծում եմ, որ Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ իրականացրած սարսափելի դեպքերը ցեղասպանության վառ օրինակ են… Մեր ընդհանուր բարոյական պարտքը և մեր երկրի հեղինակությունը` որպես մարդու իրավունքների պաշտպան, պահանջում են, որպեսզի Հայոց ցեղասպանությունը ճանաչվի Կոնգրեսի և ԱՄՆ նախագահի կողմից»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---