Թուրքիան դժգոհ է Հիլարի Քլինթոնի` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր կատարած այցելությունից

Թուրքիան դժգոհ է Հիլարի Քլինթոնի` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր կատարած այցելությունից

PanARMENIAN.Net - Թուրքիան Վաշինգտոնին բողոք է հայտնել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր կատարած Հիլարի Քլինթոնի այցելության վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն: Նա նշել է, որ չնայած նրան, որ այցը մասնավոր բնույթ է կրել, այցելությունը հուշահամալիր կարող է բացասաբար անդրադառնալ թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա:

Միաժամանակ, Դավութօղլուն ընդգծել է, որ ԱՄՆ պետքարտուղարի այցը Հարավային Կովկաս ժամանակային առումով ճիշտ նախաձեռնություն է և այն կարող է տարածաշրջանում հանգեցնել դրական գործընթացների, գրում են թուրքական ԶԼՄ-ները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---