ԱՀՀ. ԱՄՆ-ի նոր դեսպանն Անկարայում պետք է հորդորի Թուրքիային ճանաչել իր ցեղասպան անցյալը

ԱՀՀ. ԱՄՆ-ի նոր դեսպանն Անկարայում պետք է հորդորի Թուրքիային ճանաչել իր ցեղասպան անցյալը

PanARMENIAN.Net - ԱՄՆ վարչակազմն Անկարայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրել է Քաբուլում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ջոզեֆ Ռիչարդոնեի թեկնածությունը: Այդ կապակցությամբ Ամերիկայի Հայկական համագումարը (ԱՀՀ) ակնկալում է, որ ստանձնելով Անկարայում դեսպանի պաշտոնը, Ռիչարդոնեն կհորդորի Թուրքիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու իր ցեղասպան անցյալը: «Մենք ակնկալում ենք, որ Թուրքիայում ԱՄՆ նոր դեսպանը ճնշում կգործադրի Անկարայի հանդեպ Հայաստանի շրջափակումը վերացնելու և Թուրքիայի կողմից իր միջազգային պարտավորությունները կատարելու գործում»,-ասել է ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---