Հենրիկ Մխիթարյանը դարձել է Դոնեցկի «Մետալուրգի» ավագը15 հուլիսի 2010 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 14-ին «Մետալուրգ» ՖԱ-ի ուսումնամարզական բազայում տեղի ունեցավ թիմի ժողովը, որում գլխավոր մարզիչ Նիկոլայ Կոստովը հայտարարեց այն մասին, որ «Մետալուրգի» նոր ավագն է դարձել Հենրիկ Մխիթարյանը, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: 21-ամյա ֆուտբոլիստն ասաց, որ ցանկացած խմբում ավագից կրկնակին են պահանջում թե երկրպագուները, թե մարզչական շտաբը: «Կարծում եմ, Նիկոլայ Կոստովը լիովին վստահում է ինձ և համոզված եմ, որ ես կարող եմ իմ հետևից տանել թիմի խաղացողներին: Իմ կողմից հնարավոր ամեն ինչ կանեմ ինձ ցուցաբերած վստահությունն արդարացնելու համար»,- ասել է Մխիթարյանը: Հուլիսի 16-ին «Մետալուրգը» Ուկրաինայի պրեմիեր-լիգայի երկրորդ տուրում կհանդիպի «Օբոլոնի» հետ, որն ունի 1 միավոր և զբաղեցնում է 7-րդ տեղը: «Մետալուրգը» նույնպես ունի 1 միավոր և 8-րդ տեղում է: «Մեր թիմի խաղացողները մեծ պատասխանատվությամբ են վերաբերվում «Օբոլոնի» հետ խաղին: Իսկ մեր խնդիրն այդ խաղում հաղթելն է»,- ասել է Մխիթարյանը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |