Աշնանը Լոռու մարզում կկայանա հանդբոլի երկու մրցաշար16 հուլիսի 2010 - 14:32 AMT PanARMENIAN.Net - Այս տարվա աշնան սկզբին Լոռու մարզում կկայանա հանդբոլի երկու մրցաշար: Սեպտեմբերի 1-5-ին Վանաձորի մարզապալատը կհյուրընկալի Հայաստանի վարչապետի գավաթի խաղարկության տղամարդկանց մրցաշարի մասնակիցներին: Զուգահեռ կանցկացվի նաև մինչև 16 տարեկան հանդբոլիստների և հանդբոլիստուհիների Հայաստանի առաջնության երկրորդ փուլը: Հայաստանի ներկայացուցիչներից բացի կմասնակցեն նաև Իրանի, Վրաստանի և Բելառուսի ընտրանիները: Մրցաշարին ներկա գտնվելու համար բարձրաստիճան հյուրեր են սպասվում Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիայից և մասնակից երկրներից: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն է Էդիկ Օհանյանը, նրա ղեկավարությամբ հավաքականի հինգ թեկնածուներ Երևանում նախապատրաստական պարապմունքներ են անցկացնում: Եվս 9 խաղացողներ Ֆրանսիայից Հայաստան կժամանեն ավելի ուշ, և օգոստոսի 28-ից սկսած մինչև մրցաշարի մեկնարկը հավաքականը կմարզվի Վանաձորում, հաղորդում է հանդբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |