Xocali.net կայքէջը ենթարկվում է ադրբեջանցի համակարգչահենների հարձակմանը16 հուլիսի 2010 - 16:03 AMT PanARMENIAN.Net - Արդեն երեք օր է, ինչ այն սերվերը, որում տեղադրված է Xocali.net կայքէջը (www. Xocali.net), ենթարկվում է համակարգչահենների զանգվածային հարձակման: PanARMENIAN.Net ին «Քսենոֆոբիայի կանխման նախաձեռնություն» կազմակերպությունում հայտնեցին, որ ադրբեջանցիների սկսած DDoS զանգվածային հարձակումը կհանգեցնի կայքէջի աշխատանքների խափանման: Կայքէջի վրա հարձակումն սկսվեց այն ժամանակ, երբ տեղադրվեցին նյութեր, որոնք մերկացնում էին ադրբեջանական կեղծիքի քարոզչամեքենան: «Հարձակման մասշտաբները վկայում են, որ Աղդամի դեպքերի և դրանց ժամանակագրության նենգափոխման համար ադրբեջանական քարոզչությունը պատրաստ է ավելի արմատական քայլերի դիմելու; Սակայն իրավիճակը վերահսկում են այն մասնագետները, ովքեր զբաղվում են այդ հարցով», - ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ: Մինչև այսօր չի դադարում Xocali.net–ի դոմենային անունը գողանալու փորձերը` դրա գաղտնաբառը վերականգնելու միջոցով: Այդ փորձերին զուգահեռ ձեռնարկվել են տարբեր DDoS հարձակումներ, սակայն ոչ այսքան լայնամասշտաբ: Ադրբեջանում քարոզչության համար պատասխանատվություն կրող անձի հաղորդագրության մեջ ասվում է, որ ԶԼՄ-երի միջոցով դիմել են ադրբեջանցի հակերներին` կոչ անելով կոտրել www.xocali.net կայքէջը: Այդպիսով նրանք խախտել են սեփական երկրի օրենքները: Xocali.net կայքէջի նախագծի շնորհանդեսին (2010 թ. փետրվարի 24) նենգափոխման և կեղծիքների մասին ապացույցներ են ներկայացվել, որոնք կիրառում է ադրբեջանական քարոզչությունը Հայաստանի դեմ մղած իր տեղեկատվական պատերազմում: Կայքէջի այցելուների մեծ մասը Եվրոպայից, Ռուսաստանից և Ադրբեջանից են: Կայքէջի բացման մասին տեղեկատվությունը ուղարկվել է պետական կառույցներին, ԶԼՄ-երին և Ադրբեջանի ոչ իշխանական կառույցներին, որից հետո Ադրբեջանից այցելուների թիվն ավելացել է: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը |