Երևանում անցնում է Հայոց համազգային շարժման 16-րդ համագումարը

PanARMENIAN.Net - Երևանում անցնում է Հայոց համազգային շարժման 16-րդ համագումարը: Համագումարին, որը բացեց ՀՀՇ վարչության փոխնախագահ Արամ Մանուկյանը, մասնակցում է շուրջ 625 պատվիրակ: Ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության նախագահ Լյուդմիլա Սարգսյանը, Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը:

Ինչպես նշեց Ս.Դեմիրճյանը, հաղթահարելու համար ստեղծված իրավիճակը քաղաքական ուժերը պետք է միավորվեն և շարունակեն պայքարը հանուն արդարության: Նա ընդգծել է, որ Ժողովրդական կուսակցությունն առաջիկայում ևս կհամագործակցի ՀՀՇ-ի և ՀԱԿ-ի հետ այդ նպատակներին հասնելու համար:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---