Սինգապուրի օլիմպիական պատանեկան խաղերին կմասնակցեն նաև հայ լողորդները

Սինգապուրի օլիմպիական պատանեկան խաղերին կմասնակցեն նաև հայ լողորդները

PanARMENIAN.Net - Սինգապուրում օգոստոսի 14-26-ին անցկացվելիք օլիմպիական պատանեկան ամառային առաջին խաղերի մասնակցի ուղեգիր ստացան նաև Հայաստանի երկու լողորդներ: Անահիտ Բարսեղյանը կմրցի թիկնալողում /50մ և 100մ /, իսկ Սերգեյ Պեվնեևը` ազատ լողաոճում /50մ և 100մ /:

Նրանց մասնակցությունը հաստատել է միջազգային օլիմպիական կոմիտեն: Սինգապուր մեկնող Հայաստանի մարզիկների թիվը դարձավ 14, ասվում է Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---